Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է

Հասարակություն
MHM41287-copy-1024x709

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դեռ հիվանդանոցում է: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: РИА Новости-ի հաղորդմամբ՝ մարտի 5-ին հոսպիտալացված դերասանը վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է ընդհանուր հիվանդասենյակ: Versia.ru-ի հաղորդմամբ՝ Արմեն Ջիգարխանյանին պետք է դուրս գրեին մարտի 10-ին, սակայն անկայուն առողջական վիճակի պատճառով նա կշարունակի հիվանդանոցում մնալ մինչեւ մարտի 14-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե 80-ամյա դերասանը սրտի կաթված է ստացել, սակայն նրա կինը համացանցում հերքել էր դա՝ գրելով, որ նման բան չկա եւ որ հոսպիտալացումը պլանային է: Բժիշկներն առայժմ չեն հայտնում, թե ինչ ախտորոշմամբ է Ջիգարխանյանը հոսպիտալացվել: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի