A
A
Սերժ Սարգսյանը հաղթել է ՖԻԴԵ-ի նախագահին
Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Մոսկվայում կայծակնային խաղի չնախատեսված պարտիա են անցկացրել, որն ավարտվել է Սերժ Սարգսյանի հաղթանակով։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը։ Հիշեցնենք, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 10-ին Մոսկվայում մասնակցել է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: