Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Փելեշյանին եւ Ն. Հախնազարյանին բնակարան կնվիրեն

Կարևոր լուրեր Հասարակություն
Artavazd-Peleshyan04

Երեւանի ավագանին մարտի 18-ին գումարվելիք նիստում բնակարաններ կնվիրի կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին եւ թավջութակահար Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր՝ Նարեկ Հախնազարյանին: Կինոռեժիսոր Արտավազդ Աշոտի Փելեշյանը փետրվարի 17-ին դիմել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքում իր կինոդպրոցում վարպետաց դասընթացներ անցկացնելու խնդրի հետ պայմանավորված Երևանի կենտրոնական մասում իրեն անհատույց սեփականության իրավունքով բնակարան նվիրելու խնդրանքով: Որոշման նախագծով նախատեսվում է ՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի թիվ 1 հասցեում սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող հողամասում կառուցվող բազմաբնակարան շենքի 5-րդ հարկի 127քմ մակերեսով բնակարանը նվիրել Արտավազդ Փելեշյանին: Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն էլ բնակարան կստանա՝ 115.9քմ մակերեսով բնակարան Արամի փողոցի հ.82 և հ.84 շենքից: Որոշման նախագծում նշվում է, որ Նարեկ Հախնազարյանն իր ծնողների եւ կնոջ հետ բնակվում է Կոմիտասի պողոտայի հ.17 շենքի հ.7 հասցեում գտնվող 43.7քմ մակերեսով բնակարանում, ինչը ցավոք հնարավորություն չի տալիս ապահովել լիարժեք ստեղծագործելու համար տարրական պայմաններ։ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տվյալների համաձայն՝ Նարեկ Հախնազարյանի անվամբ Երևան քաղաքում որևէ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված չէ։ Հաշվի առնելով նրա մասնագիտական որակները, ինչպես նաև բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է քննարկվող բնակարանը նվիրել նրան, որը թույլ կտա աշխարհահռչակ հայ երաժշտին լիարժեք ստեղծագործական գործունեություն ծավալել։ Երեւան համայնքի սեփականությունը համարվող հաշմանդամություն ունեցողների տրանսպորտային սպասարկման համար նախատեսված թվով 10 հատուկ վերելակային հարմարանքները՝ 38 մլն 450 հազար եւ կանգառների անվանման ավտոմատ հայտարարման թվով 37 սարքերը՝ 4 միլիոն 972 800 դրամ հաշվեկշռային արժեքով, կնվիրաբերվի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին՝HIGER-KLQ6770G մակնիշի ավտոբուսներում շահագործելու նպատակով։ Ավագանու նիստում կներկայացվի նաեւ Երեւանի զարգացման 2015 թ ծրագրի իրականացման հաշվետվությունը: