Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայկական վերածնունդը» պնդելու է իր առաջարկները (տեսանյութ)

Քաղաքականություն
hv

Ընտրական նոր օրենսգրքի նախագիծն ունի բազմաթիվ թերություններ՝ կարծում են «Հայկական վերածնունդ» կուսակցությունում: Նրանք իրենց դիտարկումները չնայած վաղուց են ներկայացրել, բայց նախագծում դրանք տեղ չեն գտել: Կուսակցության մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը ներկայացնում է մի քանի նկատառում. «Պետք է սահմանափակումը վերացնել լրագրողների եւ դիտորդների, դա կխոչընդոտի արդար ընտրություններին: Օրինակ՝ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ Կենտրոն վարչական շրջանում լրագրողների ու դիտորդների շնորհիվ՝ նվազագույնի էր հասել խախտումների թիվը եւ «ոչ»-երը հաղթել էին»: Կուսակցության անդամները, սակայն, վստահեցնում են, որ չեն հանձնվելու, մասնակցելու են բոլոր քննարկումներին եւ պնդելու են իրենց առաջարկները: Ադրադառնալով լուրերին, թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը գործակցում է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, կուսակցության խորհրդի անդամ Կարեն Թումանյանն ասաց. «Այս պահին ոչ մի բանակցություն չկա, բայց մենք լավ ենք վերաբերվում նրան ու մի շարք այլ մարդկանց, որոնք Հայաստանին են լավ վերաբերվում: Քաղաքական գործընթացներում երբեք չենք կարող ասել, թե ինչ կլինի»: