A
A
Արտագրել, սակայն չլուսանկարել ընտրացուցակները
Ընտրացուցակները չպետք է ունենան գաղտնիության բարձրագույն դասը, եւ կուսակցությունների ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալ դրանց: Այսօր Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հանրային քննարկմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով ԸՕ-ում տեղ գտած մեխանիզմներից մեկը, ըստ որի ընտրությունների հաջորդ օրը կուսակցությունների վստահված անձինք կարող են ծանոթանալ ընտրացուցակներին, արձանագրություններ կատարել, նշումներ անել, սակայն չլուսանկարահանել կամ պատճենահանել: «Այդ տեղեկատվությունը, սակայն, ոչ թե պիտի խախտի անձի վերաբերյալ տվյալները, այլ դա կօգնի՝ բողոքարկման գործընթացին մասնակցելու համար»,- ավելացրեց նա: