A
A
«Հատված ծառերը գերաճ էին տվել». քաղաքապետարան
Երեկ Ռադիոտան բակում տասնյակ ծառերի հատման փաստի վերաբերյալ քաղաքապետարան ուղարկած մեր հարցմանն այսօր այնտեղից պատասխանել են։
Աշխատակազմի բնապահպանության վարչությունից, մասնավորապես, հայտնում են. «Նշված տարածքում գտնվող ծառատեսակներն, ըստ մասնագետների ուսումնասիրության, ծերացած են, կորցրել են իրենց դեկորատիվ տեսքը և գերաճ են տվել։ Այս ամենը վկայում է ծառերի վերափոխման անհրաժեշտության մասին»։
Հիշեցնենք, երեկ Ռադիոտան բակում հատվել են եղևնիներ, բողբոջած ծառեր։
