Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ին՝ կանաչ ճանապարհ. Վահան Բաբայանը հեռացավ

Քաղաքականություն
vahan-babayan

ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքով հայտնում է, որ հեռացել է ԲՀԿ-ից։ Նրա գրառումը՝ ստորև. Հարգելի հայրենակիցներ Արդեն տևական ժամանակ է՝ շրջանառվում է իմ՝ կուսակցությունը լքելու մասին լուրը: Երկար քննարկումներից հետո իսկապես ես որոշեցի դուրս գալ կուսակցությունից: Սա բացառապես իմ անձնական որոշումն է՝ թելադրված իմ քաղաքական հայացքներով, կամքով և խղճով: Ես շարունակելու եմ իմ ողջ եռանդով և ներուժով ծառայել Հայաստանին և մեր ժողովրդին, իսկ ԲՀԿ-ին մաղթում եմ կանաչ ճանապարհ և հաջողություն: