Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտ կլիներ՝ վիրահատության կարիք ունեցող կանանց օգնեին»

Կարևոր լուրեր Հասարակություն
Diana-nkar-hyusisayin-poxota

Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սաֆարյանը տեղյակ չէ, թե բյուջեից որքան գումար է ծախսվել Մարտի 8-ի միջոցառումների համար, սակայն նշում է, թե չարժե նման շռայլություններ անել. «Եթե մենք սոցիալ-տնտեսական այլ իրավիճակ ունենայինք, ես դեմ չէի արտահատվի նրան, որ քաղաքային իշխանությունները ցանկացած առիթով տոն կազմակերպեին քաղաքացիների համար, բայց այս աղքատ երկրում մենք մի քիչ շատ ենք պետական միջոցների հաշվին տոներ նշում»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ամենեւին էլ չի նշանակում, թե ընդհանրապես պետք չէ որեւէ կերպ տոնել Մարտի 8-ը: «Որոշ բաներ արժեր անել, որոշ բաներ՝ ոչ: Մեր հանրությունը առանց լուրջ միջոցների կարողանում է տոն ստեղծել, օրինակ՝ երիտասարդները Հրապարակում պար բեմադրեցին: Չեմ կարծում, թե սինթետիկ եւ ուռճացված ծախսերի կարիք կար»,-նշեց Սաֆարյանը: Անդրադառնալով այսօր առավոտյան քաղաքապետարանի աշխատակիցերի ճոխ ընդունելությանը, Ստյոպա Սաֆարյանն ընդգծեց, որ, իհարկե, քաղաքապետարանում աշխատող կանայք նույնպես պետք է ուշադրության արժանանան, սակայն նման ընդունելությունը նա տեղին չի համարում. «Կարելի էր կոլեկտիվում փոքրիկ ֆուրշեթով տոնել, ես այլ կերպ կվարվեի»: «Ա1+»-ն այսօր տեղեկացել է, որ Երեւանի քաղաքապետարանի՝«Ձեզ համար, կանայք» ակցիան, որի շրջանակներում մարտի 8-ից ապրիլի 7-ը կանանց անվճար բուժօգնություն էր իրականացվում, այս տարի նախատեսված չէ: Սրա վերաբերյալ Ստյոպա Սաֆարյանը նշեց. «Այն բավականին ծախսատար ծրագիր էր, սակայն միակն էր, որը մենք երբեւէ չենք քննադատել: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիրահատության կարիք ունեցող կանանց օգնեին այդ միջոցներով: Այ դա նրանց համար իսկապես տոն կլինի: Այն մարդիկ, որոնք երջանիկ են կամ խնդիրներ քիչ ունեն, այսպես, թե այնպես տոնը զգալու են: Պետք է տոն սարքել հատկապես այն կանանց համար, ովքեր առողջության պակաս ունեն»,-եզրափակեց նա: