Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը որոշում կկայացնի Գասպարիի պաշտպանի վերաբերյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
դատ

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստն այսօր էլ առանց միջադեպերի չանցավ։ Պաշտպան Տիգրան Եգորյանն ուզում էր դատավորից պարզել, թե արդյոք նա փոխե՞լ է  իր որոշումը Գասպարիին 6 ժամով դատական նիստերից հեռացնելու մասին։ Այլապես նա չէր կարող ներկա գտնվել նիստին։ Դատավոր Նելլի Բաղդասարայանը որևէ պատասխան չտվեց, իսկ Գասպարին այս ընթացքում որոշեց կրկին պառկել՝ նշելով, որ դատավորի՝ իր նկատմամբ իրականացվող խոշտանգումների դիմաց մնում է պառկելը։ Դատավորը մի քանի անգամ նախազգուշացրեց Գասպարիին անհարգալից չգտնվել, ապա որոշեց կրկին 6 ժամով հեռացնել նրան նիստերի դահլիճից։ Տիգրան Եգորյանը փորձում էր միջնորդությամբ հանդես գալ, սակայն դատավորը թույլ չէր տալիս՝ դա համարելով անհարգալից վերաբերմունք։ Այժմ Նելլի Բաղդասարյանը գտնվում է խորհրդակցաան սենյակում՝ Եգորյանի վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այս ընթացքում Գասպարին դեռ պառկած է դահլիճի հատակին։ gaspari