Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորագավիթի բնակիչներն ահազանգում են՝ տները փլվելու են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
noragavit

Նորագավիթը շրջանցող միջպետական մայրուղու շինարարությունը պատուհաս է դարձել հարակից տարածքի բնակիչների համար։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 2 թունելային ուղեանց՝ երկաթուղու եւ Նորագավիթ 1-ին փողոցի երթևեկությունն ապահովելու համար, ինչպես նաև 270 մ երկարությամբ և մոտ 9 մ բարձրությամբ էստակադա՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով։ Շինարարության հետեւանքով տարածքը զրկվել է նաեւ ոռոգման ջրից: Նրանք պահանջում են վերականգնել ոռոգման ջուրը: Թաղամասի որոշ տներ ծրագրով արդեն քանդվել են։ Արդյունքում նրանք, ում տները չեն հայտնվել հանրային կարիքների համար գոտում, ոչ նորմալ բակ ունեն, ոչ էլ ճանապարհ՝ քայլելու համար: «Ուզում եմ խաղահրապարակ սարքեն, որ խաղանք, ոչ թե գնանք օդանավակայան հասնենք, այնտեղ էլ հերթ է լինում, չենք կարողանում մեր ուզած խաղերը նստենք, սամակատի համար էլ ճամփա չկա, որ գազ տված գնամ ու գամ»,- ավելացնում է 11-ամյա Ռոբերտը: Ավտոճանապարհը նախատեսվում է շահագործման հանձնել տարվա երկրորդ կեսին: Ի դեպ, շինարարները չցանկացան պատասխանել մեր հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում