Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոլեյբուսներից մեկում կանանց անակնկալ է մատուցվել

Հասարակություն
troleybus

Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ, տոնական ու արդեն ավանդական դարձած միջոցառումներից մեկն էլ երևանյան տրոլեյբուսներից մեկում է կազմակերպվել: Թիվ 1 քաղաքային տրոլեյբուսի ամբողջ ուղերթի ընթացքում կենդանի կատարումներով հնչել են կանանց նվիրված ստեղծագործություններ: Տրոլեյբուս բարձրացող, ինչպես նաև կանգառասրահներում իրենց երթուղուն սպասող բոլոր կանանց ու աղջիկներին երիտասարդ կամավորները փոխանցել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու ծաղիկները: Ուղևորուհիները նկատել են, որ ամեն տարի մատուցվող անակնկալը տոնական տրամադրություն է ստեղծում և օրը դարձնում հիշարժան:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն