Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ թե հանրային շահ, այլ՝ ՍՊԸ շահ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
tumanyan-25

Թումանյան 25 շենքի բնակիչները փորձում են դատական կարգով փրկել 80-ամյա իրենց շենքը։ «Պետք է հարցնեն` մարդիկ համաձա՞յն են, թե՝ ոչ»,- ասում է Թումանյան 25 շենքի բնակիչ Վիկտոր Ղազարյանը: Շենքը   նախատեսում են օտարել «Ռենշին» uահմանափակ պատաախանատվությամբ ընկերությանը ՝   Թումանյան եւ Եզնիկ Կողբացի փողոցների հատման մասում   80 հյուրանոցային համարով բարձրակարգ համալիր կառուցելու համար։ «Եթե այստեղ կարեւոր, պետական շահերի համար ինչ- որ մի բան կառուցվեր, բնականաբար հասկանալի է, բայց երբ որ վերցնում են, մի բիզնեսմեն պետք է հյուրանոց սարքի, եկամուտ պետք է ստանա, բա դա եղավ հանրային շա՞հ, դա եղավ առանձին   ՍՊԸ-ի շահը»,- ավելացնում է Վարդան Թաղյանոսյանը: Ապրիլի 5-ին Վարչական դատարանը կլսի Թումանյան 25 շենքի յոթ բնակիչների բողոքը՝   ընդդեմ քաղաքապետարանի եւ «Ռենշին» ՍՊԸ-ի։ Քաղաքացիները փորձում են հնարավորինս արագ կանխել Երեւանի հին շենքերից մեկի քանդումը, քանի դեռ չի սկսվել բանակցությունների փուլը։ Ի դեպ, «Ռենշին» ՍՊԸ-ն, ըստ բնակիչների, վաղուց է ունեցել քանդելու մտադրություն, քանի որ այդպես էլ կարգի չէր բերում նույն շենքում գտնվող իր տարածքը։ «Այս 5 տարի է՝ ավերակ, եթե համահունչ չէ շենքը, բա հինգ տարի է ի՞նչ են մտածում, կոտրած պատուհանները, կեղտոտ պատուհանները: Մենք բնակիչներով վերեւի հարկը վերանորոգում ենք, ցանկություն չունենք, ոչ էլ բնակարան ունենք վաճառքի»,-նշում է   Լենա Մելիքյանը Ի դեպ, Թումանյան 25 շենքում է տեղակայված եղել ոստիկանության առաջին բաժինը։