A
A
Բարսելոնայում կայացավ Արազ Օզբիլիսի իսպանական նորամուտը
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն առաջին հանդիպումն անցկացրեց Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայում: Մադրիդի «Ռայո Վալյեկանոյում» հանդես եկող մեր ֆուտբոլիստն իր նորամուտը նշեց Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում, տեղի «Էսպանյոլի» հետ արտագնա խաղում: Արազ Օզբիլիսը հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 55-րդ րոպեին թիմի գլխավոր մարզիչ Պակո Խեմեսը նրան խաղադաշտ մտցրեց: Մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո Բեբեն հավասարեցրեց հաշիվը, սակայն 77-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց եւս մեկ գոլ խփել եւ հաղթել 2:1 հաշվով: Հաջորդ հանդիպումը «Ռայո Վալյեկանոն» կանցկացնի մարտի 13-ին, սեփական դաշտում, որտեղ կհյուրընկալի «Էյբարին»: