Ռազմական խորհրդի նիստ՝ ԼՂՀ ՊԲ-ում
Մարտի 7-ին Ստեփանակերտի մշակույթի ևերիտասարդության պալատում ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ տեղի է ունեցել ռազմական խորհրդի նիստ՝ նվիրված մարտական հերթապահությանկազմակերպման և կրման, դիտարկման համակարգի,ինժեներական արգելափակոցների և ամրաշինականկառույցների վիճակին ու դրանց կատարելագործմանուղիներին: Նիստին ներկա էին բանակի հրամանատարիտեղակալները, շտաբի բաժինների և ծառայություններիպետերը, միավորումների, զորամասերի ու գումարտակների հրամանատարությունը,մարտական հերթապահությանը առնչություն ունեցող սպայակազմի ևզինկոմիսարիատների ներկայացուցիչներ: Օրվա աշխատակարգը ներկայացնելուց հետո բանակի հրամանատարը հանդես էեկել ներածական խոսքով, որում կարևորելով օրակարգային թեմաները, նաև անդրադարձէ կատարել տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրադրությանը, նախանշել ոլորտի հետագա զարգացման հիմնական ուղղությունները: Այնուհետև օրակարգային թեմայի շուրջ ելույթներով ու զեկույցներով հանդես են եկել բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերիհրամանատարները, շտաբի համապատասխան բաժինների ու ծառայությունների պետերը: Խորհրդակցության ավարտին ի մի բերելով ռազմական խորհրդի ընթացքում հնչած զեկույցների, ելույթների և քննարկումների արդյունքները, մարտական հերթապահությանը անմիջականորեն ներգրավված սպայակազմի առաջարկությունները, Արցախի հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է կատարված առաջարկություններն ու դրանցից բխող հետևություններն ընդունել ի գիտություն և առաջնորդվել մարտական հերթապահության կազմակերպման և կրման ընթացքում: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն