A
A
Հայաստանի հավաքականի շախմատիստները մեկնել են Ռեյկյավիկ
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը հանդես կգան Ռեյկյավիկի բաց առաջնությունում: Դրան մասնակցելու հայտ են ներկայացրել 246 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 30 գրոսմայստեր: Նրանց թվում է նաեւ ԱՄՆ-ը ներկայացնող մեր հայրենակից Տաթեւ Աբրահամյանը: Մրցաշարը կմեկնարկի մարտի 8-ին, իսկ կավարտվի՝ մարտի 16-ին: Այն կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Հաղթողը կստանա 5000 եվրո, 2-րդ տեղը՝ 2000: