Համատիրությունը չի փոխհատուցում բնակչին (տեսանյութ)
Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ Ավետիս Սարգսյանը 4 տարի է՝ չի կարողանում թաղապետարանից հետ ստանալ 280000 դրամը, որն ինքը ծախսել է շենքի տանիքը նորոգելու համար։ Ջրի ներթափանցման հետևանքով 11-րդ փողոցի 37/2 շենքի 5-րդ հարկում գտնվող նրա բնակարանը մշտապես վնասվել է։ Թաղապետարանից հավաստիացրել են՝ ինքը կարող է շինաշխատանքների ծախսը վերցնել իր վրա՝ հետագայում փոխհատուցում ստանալու պայմանով։ Սակայն մինչ օրս թաղապետարանը հրաժարվում է 280000 դրամը վճարել՝ կարող է այդ գումարի մի մասը միայն տալ։ Անօգուտ են անցել նաև «Գևորգ Չաուշ» համատիրությունից օգնություն ստանալու փորձերը։ Կազմակերպությունը, թեև տանիքի վերանորոգման համար տրամադրել է 15 թիթեղ, դատարան է դիմել՝ Ավետիսից պահանջելով 240000 դրամ՝ որպես նախկինում կուտակած պարտք։ Հարկադիր ծառայությունը նրա գույքը դրել է կալանքի տակ։ Նա պատրաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել՝ իր գումարի հետ վերադարձման պահանջով։