Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«2-3 հոգի արդեն իմ ուշադրության կենտրոնում են». Վարուժան Սուքիասյան

Սպորտ
futbol1

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր ստուգողական հանդիպում անցկացրեց մեր երիտասարդական ընտրանու հետ: Երկու հավաքականներում էլ հանդես եկան միայն հայկական թիմերի ֆուտբոլիստները: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի կողմից հրավիրված 22 խաղացողներից հանդիպմանը մասնակցեցին 20-ը: Բացակայում էին դարպասապահ Գեւորգ Պռազյանը եւ հարձակվող Վարդան Պողոսյանը: Խաղը, որն անցկացվեց 25 րոպեներից բաղկացած երեք խաղակեսերով, ավարտվեց Հայաստանի ազգային թիմի հաղթանակով՝ 2:1: Ազգային թիմի կազմում գոլերը խփեցին հավաքականում արդեն խաղացած Զավեն Բադոյանն ու Կամո Հովհաննիսյանը: «Խաղը մեզ պետք էր, քանի որ երիտասարդականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպմանը, իսկ մենք Բելառուսի հետ ընկերական խաղին: Փորձարկեցինք որոշ ֆուտբոլիստների: Ներքին առաջնությունը լիովին ուրիշ է, քան արտերկրի խաղերը: Ընդհանուր առմամբ օգտակար խաղ էր, 2-3 հոգի արդեն իմ ուշադրության կենտրոնում են» - հանդիպումից հետո ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը: Հավելենք, որ այս հանդիպման պատճառով Հայաստանի առաջնությունում մոտ տասնօրյա ընդմիջում է առաջացել եւ թիմերը ստիպված էին վերանայել իրենց նախնական պլանները: