Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ստամբուլում ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին. Առավոտ

Քաղաքականություն
stambul

Երեկ Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է գործի դրել հարյուրավոր ցուցարարների նկատմամբ, որոնք հավաքվել էին երկրի ընդդիմադիր խոշոր լրատվամիջոցի՝ «Զաման» թերթի խմբագրության մոտ։ Այս մասին հայտնում է BBC-ն: Նախօրեին, թուրքական իշխանությունը թերթի խմբագրությունում արտաքին կառավարում է մտցրել եւ այդպիսով իր վերահսկողության տակ վերցնելով լրատվամիջոցին։ Դատարանի որոշումը հանրայնացնելուց ժամեր հետո, թուրքական ոստիկանությունը խուզարկություն էր սկսել «Զամանի» խմբագրությունում, որի շենքի դիմաց տարերայնորեն բողոքի ակցիա սկսվեց։ «Զամանի» ներկայացուցիչների խոսքերով՝պետության կողմից նշանակված կառավարիչները սպառնացել են առգրավել խմբագրության ունեցվածքը։ Թերթի վերջին՝շաբաթ օրվա համարը պատրաստվել եւ հրապարակվել էր ոստիկանների եւ պարեկներիայցից առաջ։ «Սահմանադրությունը կասեցված է». ֊ասվում է թերթի առաջին էջի խոշոր տառերով եւ սեւ ֆոնի վրա գրված վերնագրում։ «Թուքական մամուլը ապրեց ամենասեւ օրերից մեկն իր պատմության ընթացքում»,֊-գտնում է թերթը։ Մի քանի լրագրողների հաջողվել է շաբաթ օրը մուտք գործել խմբագրության տարածք։ Նրանք սոցիալական ցանցերով հայտարարել են, որ արգելափակված է իրենց մուտքը ներքին սերվեր եւ էլեկտրոնային հասցե։ Նաեւ հաղորդագրություն է տարածվել, որ աշխատանքից ազատվել է թերթի գլխավոր խմբագիր Աբդուլհամիդ Բիլիջին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով