A
A
«Շիրակ» ֆուտբոլի ակումբը բնակարան է նվիրաբերել անօթեւաններին
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ նախագահ Արման Սահակյանի գլխավորությամբ, Գյումրիի անօթևաններին նվիրաբերեց 2 սենյականոց բնակարան: SOS Gyumri թիմը շնորհակալություն է հայտնում Արման Սահակյանին եւ «Շիրակ» ՖԱ-ին: Տեղեկացնենք, որ այս պահին ունենք 9 փաստացի եւ 4 խոստացված բնակարան: SOS Gyumri թիմը չի դադարեցնում աշխատանքը: Առջեւում կան մի շարք միջոցառումներ, այդ թվում եւ մարտի 19-ի բացառիկ աճուրդը» - այսօր հայտնել է SOS Gyumri շարժման ֆեյսբուկյան էջը: Ի դեպ, SOS Gyumri-ի նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին եւ ներկայիս ավագները՝ Հարություն Վարդանյանն ու Հենրիխ Մխիթարյանը, որոնք վերը նշված աճուրդին փոխանցել են իրենց թիմերի խաղաշապիկները: