Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
bleyan

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, 1994թ.  ՀՀ Լուսավորության նախարարի պաշտոնակատար Աշոտ Բլեյանն այսօր եւս նորաբաց «Ռոսսիա մոլ»-ում էր. «Ճիշտ է՝ ես մոլի սիրահար չեմ, թեեւ ինքս մոլեռանդ մարդ եմ: Միգուցե վերջին անգամն եմ մտնում այստեղ, քանի որ մի քիչ հեռու եմ մնում,  իմ տան ճանապարհին չէ»: Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Կրթության եւ գիտության նախարարի փոփոխությունը եւ ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանի վերանշանակումը ի՞նչ փոփոխությունների կհանգեցնի, արդյոք համակարգը իսկապես կապակուսակցականացվի, ինչպես խոստացել էր նորանշանակ նախարարը. «Ամենալավը հենց ինքը՝ Լեւոն Մկրտչյանն էր իր 3-րդ անգամ գնալ-գալու մասին ասել հումորով, ես ավելացնելու բան չունեմ: Վստահ եմ.  հիմա էլ է նա հումորով նայում, քանի որ առանց հումորի ու երեւակայության մեր ժամանակներում դժվար կլինի ապրել: Կանխորոշված կարծիք չեմ ուզում հայտնել, քանի որ նա կենսափորձով մարդ է, տեսած մարդ է. եթե եկել է, ուրեմն գիտի խնդիրները, որոնք առկա են ոլորտում: Փոփոխությունը կնպաստի նրան, որ կրթական համակարգը միգուցե իսկապես վերջապես ձերբազատվի կուսակցականացումից: Եթե 3-րդ անգամ ստանձնում է ԿԳ նախարարի պաշտոնը, ենթադրում եմ, որ ծրագրով է եկել: Համենայնդեպս, եթե այդպես չլինի, լավ չի լինի»: