Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սանիթեքը» լվանում է աղբամանները

Կարևոր լուրեր Հասարակություն
san

Ս.թ. մարտի 3-ից մայրաքաղաքում մեկնարկել են աղբամանների լվացման աշխատանքները, որը իրականացվում է Երևանի 10 վարչական շրջաններում աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացնող լիբանյան «Սանիթեք» ընկերության կողմից: Աղբամանների լվացման աշխատանքները մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանից և համապատասխանաբար կշարունակվեն մյուս վարչական շրջաններում: Նշենք, որ աղբամանների լվացման համար ընկերությունն օգտագործում է հատուկ տեխնիկա: Միաժամանակ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով, մայրաքաղաքում սկսել են արտահերթ սանիտարական մաքրման աշխատանքները, որի շրջանակում «Սանիթեք»-ի կողմից սպասարկվող տարածքներում ընկերության աշխատակիցների կողմից հավաքվում են ձնհալից հետո մնացած կենցաղային աղբի կուտակումները, որոնք մինչ այդ հնարավոր չի եղել տեղափոխել: Այս աշխատանքները ևս մեկնարկել են Կենտրոն վարչական շրջանի փողոցներից, մայթերից ու բակային տարածքներից և կշարունակվեն մյուս վարչական շրջաններում:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն