Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

5-10 անգամ կարելի է կրճատել չինովնիկների թիվը. փորձագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gov4

Թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարեվերջին հայտարարել էր կառավարության օպտիմալացման մասին, սակայն 2016թ. սկսվեց տրամագծորեն հակառակ քայլերով: Ընդամենը 2 տարի առաջ միավորված ԱԻ եւ Տարածքային կառավարման նախարարությունները տարանջատվեցին՝ ՀՅԴ հետ համագործակցության համար: «Իշխանավորները ցույց տվեցին, որ իրենք սկսում են ոչ միայն ֆորմալ, այլեւ դե ֆակտո ստեղծել խորհրդարանական կառավարման համակարգ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Բացի այդ, կիսվեց նաեւ Ֆինանսներինը՝ բայց արդեն  ոչ երկու նախարարության։ Կլինի Ֆինանսների նախարարություն եւ Պետական եկամուտների կոմիտե։ «Ամենալավը կլինի, եթե վատը չլինի, սա ամենալավ արդյունքը կլինի. ոչ կառավարման համակարգն է փոխվում, ոչ էությունն է փոխվում, ոչ կառավարիչները»,- ընդգծեց Հարություն Մեսրոբյանը: Կառավարությունն այսօր ունի 19 նախարարություն եւ 20 նախարար, մեկով ավելի՝ ի դեմս աշխատակազմի ղեկավար-նախարարի։  Նորանկախ Հայաստանի պատմության մեջ ունեցել ենք անգամ 24 նախարար։ «Ուզում են տարանջատել, կամ ոչ, մեր պետական համակարգը 1991թ. չի կարող հղիանա նոր լավով կամ առաջընթացով, ինչո՞ւ, որովհետեւ երկու սխալ թույլտրվեց. հիշում եք՝ դու կոմունիստ ես, այդ պատրվակով մարդկանց հանում էին, այնինչ կան մարդիկ պրոֆեսիոնալներ: Այն ժամանակ սկզբունքն այլ էր՝ մերն է, ուրեմն լավն է, ու դա շարունակվում է մինչեւ հիմա»,- նշեց կառավարման փորձագետը: Օպտիմալ կառավարման համար  քանի  նախարարություն է  պետք  Հայաստանի Հանրապետությանը. «Մեզ մոտ կարելի է շատ հանգիստ, 5-10 անգամ կրճատել չինովնիկների թիվը, եւ նախարարությունների քանակը սարքել մինչեւ տասը, իսկ բոլոր հանձնաժողովներն ընդհանրապես ուղարկել թոշակի՝ իրենք հեչ բանի պետք չեն»: Արդյոք նոր նախարարությունների կազմավորմամբ չի՞ մսխվում պետական բյուջեն. «Այստեղ խոսքը միայն թալանելու մասին չի գնում, կարելի է այնպիսի անգրագետ ձեւով կառավարել, որ անօգտակար ծախսումներ անել»: Մեր համաքաղաքացիների կարծիքը եւ այլ մանրամասներ՝ տեսանյութում: