Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալ.Թամանյանի արձանի հարևանությամբ ծառեր չեն հատվել»

Հասարակություն
srjaran

Սոցիալական ցանցում և որոշ լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր  մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Ալ.Թամանյանի արձանի հարևանությամբ ծառեր են հատվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի կանաչապատման բաժնի աշխատակիցները եղել են տեղում և պարզել, որ տարածվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը։ Հիշեցնենք, այդ մասին ահազանգել էր «Բարև Երևան» խմբակցությունը՝ նշելով, որ «Սանտա Ֆե» սրճարանի տարածքում ծառեր են հատվել ու բետոնապատվել։ Մեր թղթակիցը եղել է տեղում։ «Տարածքի բարեկարգում է իրականացվում»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց տարածքի անվտանգության պատասխանատու Դավիթ Մելիքբեկյանը: Նա վստահեցրեց, որ սրճարանի վերաբացումից հետո լինելու է 90 տոկոս կանաչապատում: Պարոն Մելիքբեկյանը վստահեցրեց, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվությունը կա, տրվել է նախորդ տարվա օգոստոսին: Հարցին՝ ծառահատում նախատեսվո՞ւմ է, նա նշեց. «Ոչ: Աշխատում ենք կանաչապատմանը չկպչենք, թեկուզ բույսին»: