Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սումգայիթի և Բաքվի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը հարգվեց Նյու Յորքում

Հասարակություն
1-5

Փետրվարի 28-ին Նյու Յորքի Սբ․Վարդան Մայր տաճարում տեղի ունեցավ սբ․պատարագ՝ Սումգայիթի և Բաքվի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին։ 2 Արարողությունը շարունակվեց նաև զոհերի հիշատակին նվիրված Խաչքարի մոտ ։ Օրվա պատարագողն էր Սբ․Վարդան Մայր տաճարի լուսարարապետ, Հայր Մամիկոն Քելեջյանը ։  Պատարագից հետո մասնակիցները հավաքվեցին տաճարի Գավուքչյան սրահում, որտեղ հանդիսությունը բացեց Բրուքլինի հայկական համայնքի ղեկավար Մարիանա Բագդասարովան ։ 3 Ելույթ ունեցավ «ՈԻղիղ օգնություն հայ համայնքին» կազմակերպության հիմնադիր նախագահ, դոկտոր Սվետլանա Ամիրխանյանը. «Ամբողջ տարիների ընթացքում մենք հայի պատիվը բարձր ենք պահել։ Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում, և բոլոր դեպքերում մենք մեր տեղը ունենք ։ Մենք աշխատել ենք բարձր որակով ։ Բրուքլինում հիմնեցինք հայկական դպրոց , որտեղ մեր երեխաները ուսումնասիրում են հայոց պատմությունը, լեզուն, հայկական արվեստը։ Մենք մեր հաջողություններով պետք է հարված հասցնենք տեղի ադրբեջանցիներին, որպեսզի նրանք զգան և պատկերացնեն, որ մեզ ոչ ոք չի կարող հաղթել»։ 7 Ներկաները ջերմությամբ ընդունեցին Բրուքլինի հայկական դպրոցի ջութակահարների անսամբլի (ղեկավար՝ Դիանա Վալիսյան) «Աստղիկներ» մանկապատանեկան երգչախմբի (ղեկավար՝ Մարիա Սահակյան ), ինչպես նաև Եվգենյա Սարյանի և Ծովինար Աղավյանի ելույթները ։ ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊՏՅԱՆ ՆՅՈՒ  ՅՈՐՔ Լուսանկարները՝ հեղինակի