Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բյուջե է մուտքագրվել 444.0հազ. դրամ

Հասարակություն
bnapahpanutyun

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 22-26.02.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում  կայացվել է 1.02մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում և հաշվարկվել 429.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության կանոնների խախտման համար Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ կայացվել է 50,0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված 2 գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 120.0հազ.դրամի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 391.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Վայոց ձորի տարածքային բաժնի հայտնաբերած խախտման համար ֆիզիկական  անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ: Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 6 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 6 որոշում: Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: Ապօրինի որսի իրականացման համար Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված  ապօրինի որսի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 5.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:          Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 444.0հազ. դրամ: