«Ռուսաստանը ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում». Առավոտ
Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը «ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը» ամենամյա զեկույցի ժամանակ մեղադրել է Ռուսաստանին՝ ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական ներկայությունը Հայաստանում պահելով, ինչպես նաեւ՝ մանիպուլյացիայի միջոցով՝ կոնֆլիկտի երկու կողմերին պահելով իր ազդեցության տակ: Նա հայտարարել է. « Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, Ռուսաստանը համարվում է Մինսկի խմբի գործընթացի մաս՝ ստեղծված ԼՂՀ խնդիրը կարգավորելու համար: Չնայած դրան՝ Մոսկվան փաստացի մեծացրել է անկայունությունը տարածաշրջանում՝ Ադրբեջանին զենք վաճառելով եւ իր ռազմական ներկայությունը Հայաստանում պահելով: Ի դեպ, հայ-ադրբեջանական սահմանին բռնությունները ավելի են թեժացել վերջին երկու տարիների ընթացքում ՝ սկսած 2015-ից, որը խնդրում դարձել է մահաբեր տարի հրադադարի կնքման պահից՝ 1994-ից հետո: Բարդ Ղարաբաղյան խնդիրը, հնարավոր է, ամենալուրջ խոչընդոտն է ամբողջ Եվրոպայից Կովկաս տարածվող խաղաղության եւ անվտանգության համար: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով