A
A
Գարեգին Նժդեհը՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Երևանը մոտ ապագայում Գարեգին Նժդեհի արձան կունենա։ Այն կտեղադրվի «Խաչքարերի այգում»՝ Վերնիսաժի եւ Պատկերասրահի միջև ընկած հատվածում: Արդեն յոթ օր է՝ տարածքում շինարարական եռուզեռ է. պատվանդանի կառուցման աշխատանքներն են ընթանում։ «Արձանն ունենալու է 7 մետր բարձրություն, երկու կողմերից աստիճաններ են բարձրանալու։ Երկու-երեք օրից պատվանդանի բետոնային գործերը կավարտենք, դրանից հետո այլ կազմակերպություն կշարունակի քարերի շարումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է շինարարական աշխատանքները համակարգող շինարար Սերգեյ Ավետիսյանը։ Նրա պնդմամբ՝ արդեն ապրիլին նախատեսվում է արձանի տեղադրումը։ Այն երկու անձի մտահղացումն է՝ քանդակագործ Գագիկ Ստեփանյան և վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյան։