Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որպեսզի կարողանաս կողոպտել, պետք է ստեղծես կոալիցիա»

Քաղաքականություն
ashot-manucharyan

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը միանում է  ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կոչին՝ «Եկեք այլեւս չստենք»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, թե միակ բանը, որով զբաղված է աշխարհը, ստելն է: «Հույս ունենալ, որ մեր քաղաքական այրերով, լրատվամիջոցներով կարող ենք հասկանալ, թե ինչ է կատարվում...այդ հույսերը ոչ մի կերպ իրականություն չեն դառնում»,-անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ ասաց նա։ «Տասնհինգ տարի է՝ հայկական կոալիցիաները ստեղծվում են որպես կողոպտիչ կոալիցիաներ: Դա համաշխարհային միտում է. որպեսզի կարողանաս կողոպտել, պետք է ստեղծես կոալիցիաներ: Աշխարհի այլ երկրներում կողոպտիչների բաղկացուցիչ մաս են կազմում ֆինանսա-բանկային համակարգերը, իսկ Հայաստանում՝ մոնոպոլիաները եւ օլիգարխիաները»,-եզրափակեց Մանուչարյանը: