Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1»-ով կասկածելի է ցանկացած իրավապահ. Զ. Փոստանջյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
d194e17152df18737aa4893d5507aad8

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին քաղաքական հայացքների համար է հետապնդվում. «Նա կարծիք է արտահայտել և այդ կարծիքի համար է հետապնդվում, և եթե կարծիքը նույնիսկ վիրավորական լինի դա չի նշանակում, որ նրա նկատմամբ պետք է լիներ քրեական հետապնդում»։ Ըստ նրա՝ Վերաքննիչ դատարանը փոխեց Գասպարիի խափանման միջոցն ու նրան ազատ արձակեց միայն այն պատճառով, որ հանրությունը չէր հանդուրժում նրա կալանավորումը. «Քաղաքացիների բողոքը գրագետ էր կազմակերպված ու ներկայացված, և այս ապօրինի իշխանությունները նահանջեցին։ Որոշեցին, որ ավելի լավ է հետ նահանջել, քան ավելի սրել իրավիճակը»։ Մոտենում է մարտի 1-ը և 8 տարի անց 10 քաղաքացու սպանության համար որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։ Ընդդիմադիր պատգամավորը վստահ է՝ անպատժելիությունը միայն զոհերի ընտանիքների խնդիրը չէ. «Իհարկե, իրենց անմիջական ցավն է, բայց սա բոլորիս խնդիրն է։ Եվ երբ քննիչը Վարդգես Գասպարիին հարցեր է հղել, վերջինս հարցրել է՝ ի՞նչ կապ է ունեցել մարտի 1-ի ոճրագործության հետ։ Այդ հարցը պատահական չէ, իրավապահ մարմնի և զինված ուժերի յուրաքանչյուր ներկայացուցչի նկատմամբ այդ կասկածը կա»։ Մանրամասները՝ տեսանյութում