Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժ. Նեմցովա. Հորս սպանությունը կբացահայտվի Պուտինից հետո

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nemcov1

Այսօր լրանում է ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեկ տարին: Նրա դուստրը, որը սպանության գործով անցնում է որպես տուժած, այժմ Ռուսաստանում չի բնակվում: Նա նշում է, որ որոշել է չվերադառնալ Մոսկվա՝ մեկ այլ ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզայի թունավորման դեպքից հետո: Գերմանիայում բնակվող Ժաննա Նեմցովան զբաղվում է հասարակական գործունեությամբ: «Ես վստահ եմ, որ դա քաղաքական դրդապատճառով սպանություն էր»,-հոր հետ կատարվածի մասին ասում է Ժաննան: Ըստ նրա՝ պաշտոնական քննությունը չի ցանկանում դրա հետ համաձայնել: «Ինչ վերաբերում է նրան, թե ով է սեղմել ձգանը, հասկանալի է, որ այդ անձինք դա արել են փողի դիմաց: Բայց ինչ վերաբերում է այդ սպանության կազմակերպիչներին և հովանավորներին, շարժառիթներն այդպես էլ չեն գտել»,-շեշտել է նա: Հարցին, թե ինչո՞ւ, ի՞նչ էր ասել կամ արել նրա հայրը, ինչի համար նրանք կարող էին իրեն սպանել, Ժաննան նշել է. «Նա շատ քննադատաբար էր վերաբերվում Պուտինին: Հորս սպանությունը կբացահայտվի Պուտինից հետո»: nemcova2 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում