Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպառողի համար վիճակը գնալով վատանում է» (տեսանյութ)

Քաղաքականություն
43bee7d18d1beb9e7df07037f5f64371

ԱԺ-ում այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2016թ. ծրագրի ներկայացմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահին, նշեց. «Ժողովուրդը ուղղակի ճկռում է այսօր էլեկտրաէներգայի հաշիվների ծանրության տակ: Եթե 2012թ. մարդիկ իրենց մեկ ամսվա աշխատավարձով կարող էին ավելի շատ կՎտ/ժ էլեկտրաէներգիա գնել, ապա հիմա դա անհամեմատ քիչ է: Սպառողի համար վիճակը գնալով վատանում է: Այնպիսի տպավորություն է, որ դուք ձեր առաքելությանը հավատարիմ չեք կամ չեք կարողանում այդ բալանսը պահել»:   ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազայանը նշեց, որ այսօրվա սակագնի մեծությունը, եթե համեմատության մեջ ենք դնում հինգ տարվա հետ, ապա տրիվյալ բան է, որ հիմա ավելի շատ գումար  է դուրս գալիս մարդկանց գրպանից. «Հիմա ինձ վերագրում եք կառավարության բոլոր գործառույթները, սակայն իմը սահմանափակ է, մենք հասանելի ենք բոլորի համար: Եկեք հասկանանք՝ ինչ կարելի էր անել: Մենք շատ հաճախ մարդկանց ախորժակները, որոնք հայտ են ներկայացրել մեր հանձնաժողով, ոչ միայն չենք բավարարել, դեռ մի բան էլ ավելի վատ է եղել»: