Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Մկրտչյանը կապաքաղաքականացնի՞ դպրոցները (տեսանյութ)

Քաղաքականություն
Levon1

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանին երկու շաբաթ ժամանակ է պետք լրագրողների բոլոր հարցերին պատասխանելու համար. «Երևի ժամանակն է արդեն, որ մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք որակի պրոբլեմներին: Դրա համար խնդրում եմ մեկ-երկու շաբաթ, որպեսզի կարողանամ հասկանալ, թե ինչ վիճակում ենք այսօր, ինչ մակարդակի վրա է ընթացքը, որից հետո մամուլի ասուլիսով կտամ հարցերի պատասխանը»: Հարցին, թե ինչպես է նա պատրաստվում ապաքաղաքականացնել դպրոցները, քանի որ գաղտնիք չէ, որ ընտրական գործընթացում դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններն ակտիվ մասնակցություն են ունեմ, նա պատասխանեց. «Երբեմն տնօրեններն ու ուսմասվարներն այն մարդիկ են, որոնք ընտրական գործընթացներում, ուզեն, թե չուզեն, պետք է ընդգրկվեն: Բայց որ պետք է կրթական համակարգն իսկապես ապակուսակցականացնել և փորձել, որ տնօրենն ու ուսուցիչը զբաղվի իր հիմնական գործունեությամբ, սա մեզ համար առաջնահերթ է»: Կհամալրվե՞ն արդյոք դպրոցները ՀՅԴ -ական տնօրեններով. «Ինձ համար ցանկացած չափման միավորը պրոֆեսինոալիզմն է, այլ չափման միավոր կրթության ոլորտում չի եղել ու չի լինի: Եթե մարդը ճիշտ տեղում է, երկրորդական է նրա կուսակցական ու այլ պատկանելությունը»: Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե ԿԳ նախարարի պաշտոնի համար ՀՅԴ ներսում պայքար է գնացել իր ու Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Կուսակցության մեջ պաշտոնների համար պայքար չի գնացել ու չի գնա: Պարզապես քննարկումներ են եղել»: