Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթեց միայն Արամ Ավագյանը

Սպորտ
box

Կաշվե ձեռնոցի Հայաստանի վարպետները բավական անհաջող մեկնարկեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային խոշոր մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ռինգ մտած մեր վեց ներկայացուցիչներից 1/8 եզրափակիչ փուլի արգելքը հաղթահարել է միայն 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որը միավորներով առավելության է հասել վրացի Մերաբ Թուրկաձեի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա կմրցի Բելառուսը ներկայացնողԴմիտրի Ասանաուի հետ: Իսկ ահա 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արման Դարչինյանը եւ 75 կգ քաշային ԱրմանՀովիկյանը պարտություն են կրել առաջին մարտերում եւ ավարտել ելույթները: Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եւ 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որոնք կմրցեն ռինգի տերերի՝ բուլղարացիների հետ: