A
A
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Հայաստանին զենք վաճառելու կապակցությամբ: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Խիկմետ Գաջիեւը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Գաջիեւն ասել է, թե Հայաստանին զենքի մատակարարումը չի նպաստում Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը եւ կարող է էլ ավելի սրել լարվածությունը տարածաշրջանում: «Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալում է երաշխիքներ, որ վաճառված զինամթերքը չի տեղաբաշխվի Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին»,-ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան: