Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԲ վարկով ՀԷՑ-ի պարտքը չի փակվելու»

Տնտեսություն
lamp

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատեց «Հայաստանի ատոմային էլեկտրակայանի» 1.5 միլիարդ դրամ ծավալով ներդրումային ծրագիրը։ Վարկային միջոցներով նախատեսվում է բարձրացնել ատոմակայանի անվտանգությունը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալՇիրազ Կիրակոսյանը նշում է. «Բնականաբար՝ դա հետագայում իր ազդեցությունը որպես վերադարձ պետք է ունենա սակագների վրա։ Մյուս տարի, եթե արդեն կատարված կլինեն ներդրումները, այդքան մասով հաշվի կառնվեն սակագներում»։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանն էլ հավելում է. «Գումարը անմիջապես չի դրվում սակագնում, մենք այդ գումարը ծախսում ենք, կես տարի հետո, մի քանի տարվա ընթացքում այդ գումարը բաժանվում է և արտացոլվում է սակագնի մեջ»։ Վերջերս էլ հայտնի դարձավ, որ Հայաստանը 30 միլիոն դոլար պարտք է վերցնում Համաշխարհային բանկից։ Արեգ Գալստյանը հերքում է տեղեկությունները, թե դրանով ՀԷՑ-ի պարտքն է փակվելու։ Ըստ նրա՝ գումարը ծախսվելու է էներգահամակարգի պետական ընկերությունների առևտրային վարկերը վերակառուցելու և չվճարված պարտավորությունները մարելու համար։ Այլ բան թույլ չի տա հենց պարտքով գումար տվող կազմակերպությունը։ «Համաշխարհային բանկն էլ իր ֆորմատն ունի, եթե բանակցում են իր հետ այդ ֆորմատով այդ նպատակներով, բացառվում է, որ բանկային կառույցը թույլ տա այդ գումարները այլ նպատակներով ծախսել»,- ասում է պարոն Գալստյանը։ Ի դեպ, Տաշիր Գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը վերջերս հայտարարել է, որ ձեռք բերելիս Հայաստանի էլեկտրական ցանցերը» մոտավորապես 220 միլիոն դոլարի պարտքեր է ունեցել, որի 20%-ն արդեն իրենք փակել են։