Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռիո-2016»-ում Հայաստանը չի ունենա ջրացատկորդ

Սպորտ
sport-jzracatk

Հայաստանի ջրացատկորդները չեն կարողացել նվաճել օլիմպիական խաղերի վարկանիշ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Ռիո դե Ժանեյրոյում կայացած ջրացատկի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը վերջին վարկանիշային մրցաշարն է եղել այս մարզաձեւում, տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 27-րդ, իսկ Լեւ Սարգսյանը՝ 31-րդ տեղը: 2016թ ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել են 1-18-րդ տեղերը զբաղեցրած մարզիկները: