Ինչո՞ւ է մասնավոր ընկերության համար վարկ վերցնում կառավարությունը (տեսանյութ)
30 միլիոն մարման ժամկետով Համաշխարհային բանկի տրամադրելիք վարկի մասին էներգետիկայի և բնական պաշարների նախարարի և Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտարարություններն իրարամերժ են։ «Ինձ թվում է ավելի ոչ ճշմարտամոտը Երվանդ Զախարյանի ասածներն էին, հենց սկզբից որ հայտարարեց, թե ՀԷՑ-ի պարտքերի համար է այդ վարկը, ՀԷՑ-ը բարելավելու համար է, դա իրականությանը չի համապատասխանում, որովհետև ՀԷՑ-ի պարտք հասկացողություն՝ ցույցերից և որոշումներից հետո, պետք է չլիներ ուղղակիորեն»,-շեշտում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը։ Մոտ 220 միլիոն ԱՄՆ դոլար պարտք ունեցող ընկերության մասնաբաժնի նոր սեփականատեր «Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանը օրերս հայտնել էր, որ պարտքի 20%-ը մարված է : Այս պարագայում պարոն Մանուկյանը խիստ տարօրինակ է համարում,թե մասնավոր ընկերության համար պետությունն ինչու է նոր վարկային բեռ կուտակում։ «Իրենց ինչ գործն է այդ մասնավոր հիմնարկը լավ է աշխատում, վատ է աշխատում, դու կարող ես այդ կազմակերպության հետ հարաբերվել հարկեր մուծելու կամ չմուծելու մասով միայն: Ակնհայտ ստեր կան այստեղ, թե ինչու են այդ վարկը վերցնում»,-ասաց նա։ Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որպես հիմնավորում՝ կառավարությունը նախորդ տարի ներկայացնում էր կուտակված պարտքերը։ Պարտքը մարելու պարագայում հավանակա՞ն է արդյոք սակագնի նվազումը։ Պարոն Մանուկյանը սակագնի նվազումը բացառված է համարում։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ևս խիստ կասկածելի է սա համարում, մինչդեռ վստահեցնում է, որ սակագնի նվազեցման տնտեսագիտական բոլոր հիմքերը առկա են: Մանրամասները՝ տեսանյութում։