Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» խոշոր հաշվով պարտվեց «Ուֆային»

Սպորտ
sport-shirak-1

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող Գյումրիի «Շիրակը» այսօր կայացած ընկերական խաղում պարտվեց Ռուսաստանի պրեմիեր լիգայի «Ուֆա» թիմին: Մեր ֆուտբոլիստները անհաջող սկսեցին հանդիպումը եւ արդեն 30-րդ րոպեին պարտվում էին 0:3 հաշվով: Ընդմիջումից հետո «Շիրակի» նորեկ Արեոլա Էդեր Սմիթը խփեց առաջին պատասխան գնդակը, սակայն մի քանի րոպե անց «Ուֆայի» ֆուտբոլիստները կրկին վերականգնեցին երեք գնդակի առավելությունը: Այդպիսով, «Շիրակը» 1:4 խոշոր հաշվով պարտություն կրեց այս խաղում: Հիշեցնենք, որ նախորդ նման խաղում շիրակցիները 9:1 հաշվով հաղթել էին Սոչիի ակումբային հավաքականին: Ստուգողական մյուս խաղը «Շիրակը» կանցկացնի մարտի 26-ին: