Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անուշ Գրիգորյանը զիջեց Բաքվի խաղերի չեմպիոնին

Սպորտ
sport-boks-1

Հայաստանի բռնցքամարտիկները անհաջող սկսեցին ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարում: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքէջը, մեր պատվիրակներից առաջինը ռինգ է մտել Անուշ Գրիգորյանը: Մեկնարկային մրցամարտում Եվրոպայի եւ աշխարհի երիտասարդների չեմպիոնը պարտվել է Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն, բրիտանուհի Նիկոլա Ադամսին եւ դուրս մնացել պայքարից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնեն մեր վեց բռնցքամարտիկները: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կմրցի թունիսցի Մուհամար Էլ Բուալիի հետ, 56 կգ քաշային Արամ Ավագյանը ուժերը կչափի վրացի Մերաբ Տուրկաձեի հետ: 60 կգ քաշային կարգում հանդես եկող Սամվել Բարսեղյանին մրցակից է բաժին հասել ռումինացի Ռազվան Անդրեայան, 64 կգ Հովհաննես Բաչկովին՝ էկվադորցի Միգել Ֆերին, 69 կգ Արման Դարչինյանին՝ անգլիացի Հայզել Էկոու Տաբիրի-Էսուման, իսկ 75 կգ Արման Հովիկյանին՝ թունիսցի Յահիա Էլ Մեկաչարին: Մեր մյուս երկու մասնակիցները՝ 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը առաջին մենամարտերը կանցկացնեն քառորդ եզրափակիչում, որոնք տեղի կունենան փետրվարի 25-ին: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար բուլղարացիներ Տինկո Բանաբակովը եւ Կրիստիան Դմիտրովը: