A
A
Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ օմբուդսմեն ու երդվեց (տեսանյութ)
ԱԺ-ում այսօր Ժամանակավոր hաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածության փակ, գաղտնի քվերակության արդյունքները: Նա նշեց, որ մասնակցել է 107 պատգամավոր, որից 4-ը անվավեր, 96-ը կողմ, 7-ը դեմ՝ Արման Թաթոյանն ընտրվեց ՀՀ օմբուդսմեն: Արման Թաթոյանը ԱԺ ամբիոնից ընթերցեց իր երդման տեքստը՝ խոստանալով համագործակցել անխտիր բոլորի հետ, լինել անաչառ ու բարեխիղճ: «Այլեւս ՀՀ-ն ունի ՄԻՊ»,- ուրախ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: