Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ մամուլի խոսնակը հրաժարվել է պաշտոնից

Քաղաքականություն
vahan-babayan

«Հարգելի լրագրողներ ես այսուհետ չեմ իրականացնելու ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականությունները. դա իմ անձնական որոշումն է։ Շնորհակալ եմ համատեղ և հետաքրքիր աշխատանքի համար»,- այս հաղորդագրությունը Ֆեյսբուքում թողել է ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Վահան Բաբայանի որոշումը կապված է ԲՀԿ-ի կոալիցիա մտնել-չմտնելու հարցի հետ: Մեզ հետ հեռախոսազրույցում նա ասաց, որ ոչինչ չունի ավելացնելու գրվածին։