Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարգարիտ Գասպարյանը հաղթել է առաջին խաղում

Սպորտ
sport-tenis-gasparyan

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտ Գասպարյանը հաջող է սկսել ելույթները Դոհայի միջազգային մրցաշարում: Առաջին փուլի խաղում աշխարհի մեր հայրենակիցը երկու սեթում վստահ հաղթել է չեխուհի Կարոլին Պլիշկովային՝ 6:1, 6:1: «Ես ուրախ եմ հաղթանակի համար: Այսօր բավական ագրեսիվ խաղացի եւ անընդհատ ճնշում գործադրեցի մրցակցիս վրա: Ես երկու անգամ հանդիպելով Սերենայի հետ՝ այժմ ավելի վստահ եմ ինձ զգում կարեւոր դրվագներում» - մրցաշարի պաշտոնական կայքով հայտարարել է 21-ամյա թենիսիստուհին, որն այժմ աշխարհի 41-րդ ռակետն է: Հաջորդ փուլում Մարգարիտ Գասպարյանը կհանդիպի Գերմանիայի ներկայացուցիչ Անդրեա Պետկովիչի հետ: