A
A
Զակ Բոգոսյանի նոր նվաճումը
«Բաֆալո Սեյբրզ» թիմի հայազգի պաշտպան Զակ Բոգոսյանն անձնական նոր ռեկորդ է սահմանել Հոկեյի ազգային լիգայում: «Պիտսբուրգի» հետ խաղում նա երկու անգամ գրավել է մրցակցի դարպասը, մեկ անգամ էլ կատարել արդյունավետ փոխանցում: Այդպիսով, Զակ Բոգոսյանն առաջին անգամ դուբլի հեղինակ է դարձել մեկ խաղում: Նշենք, որ մեր հայրենակիցն ՀԱԼ-ի կանոնավոր առաջնություններում ընդհանուր առմամբ անցկացրել է 457 խաղ, որոնցում դարձել է 43 գոլի հեղինակ: