Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քանդվող շենքի կիրակին (տեսանյութ)

Տնտեսություն
gradaran

Ամիրյան 2 հասցեում այսօր էլ շարունակվեց Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքի ճակատային հատվածի քանդման աշխատանքները։ Սակայն ի տարբերություն երեկվա, երբ հեռացվել էին ֆասադային հատվածի ամբողջական տեսքն ապահովող «արժեքավոր» քարեր, այսօր քանդվում էր պատի բետոնե հատվածը։ Շինարարներից մեկը երեկ հայտարարել էր, որ այսօր շինհրապարակում տեղադրելու են կառուցվելիք շինության նախագծի պատկերը, որին ծանոթանալու դեպքում հնարավոր կլիներ հասկանալ՝ ինչպես են վարվելու շենքի հետ։ Այն այդպես էլ այստեղ չբերվեց։ Շենքի ճակատագրով հետաքրքրված քաղաքացիները պնդում են, որ ինչպես իրենց են տեղեկացրել, քանդվելու է գրադարանի նախկին շենքի ճակատային մասի ձախակողմյա հատվածն ամբողջապես, որն, իբր թե, կառուցվել է 70-ականներին ու «իրենից մեծ ճարտարապետական արժեք չի ներկայացնում»։ Մանրամասները՝ տեսանյութում