A
A
Ա. Բաղդասարյանը՝ ՀՎՄԿ նախագահ
«Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության նախագահի պաշտոնում առաջադրվեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի թեկնածությունը: Այն առաջադրեց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը՝ թեկնածուին բնութագրելով բոլոր դրական հատկանիշներով: Արթուր Բաղդասարյանն ընտրվեց միաձայն: Ընտրությունից հետո ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը սկսեց ուրախ բացականչել. «Վե-րա-ծը-նունդ, Վե-րա-ծը-նունդ»: Բոլորը հոտնկայս ծափահարում էին: Եզրափակիչ ելույթում Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենց միացել են եւս մի շարք կուսակցություններ, ու նա խոստացավ ամեն ինչ անել հանուն երկրի բարօրության: