Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մաթեւոսյանը դեմ կլիներ ծառահատմանը (տեսանյութ)

Հասարակություն
CUxWVuRBj3Q

Երեւանում վերջապես կյանքի է կոչվելու 13 տարի առաջվա գաղափարը եւ կառուցվելու է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանը: Ֆինանսների սղության պատճառաբանությամբ՝ այն անընդհատ հետաձգվում էր։ Կենտրոնի կառուցումն աղմուկով է սկսվել, քանի որ շինությունը բարձրանալու է Աբովյան փողոցում եւ չի բացառվում ծառահատումը։ «Դեմ եմ, որպեսզի մինչև մեր՝ ծառաստանի նախագծի հաստատումը որևէ վնաս հասցվի կենդանի բնությանը։ Մաթևոսյանն ինքն էլ կենդանության օրոք պայքարել է բնության դեմ ցանկացած զանցանքի դեմ »,- ասում է Հրանտ Մաթեւոսյանի որդին՝ Դավիթ Մաթեւոսյանը։ Նա աչքի է անցկացրել նախագիծը եւ գոհ մնացել։ Թանգարանը կառուցվելու է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի նախագծով։ Մանրամասները՝ տեսանյութում