Վ. Շիրխանյանի համար կրկնակի հետազոտություն են պահանջում
Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը կրկին պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ՔԿՀ վարչությանը ՝ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում Վահան Շիրխանյանին կրկնակի հետազոտության ենթարկելու համար: Հիշեցնենք, որ նախորդ անգամ էլ պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել այդ բժշկական կենտրոնում հետազոտվելու համար, սակայն Վահան Շիրխանյանին տեղափոխել էին Հանրապետական հիվանդանոց: Ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, նրա մոտ եկած անոթային վիրաբույժը որեւէ գործիքային հետազոտություն չի կատարել, ուստի կասկածներ ունեն, որ նշանակված բուժումը կարող է արդյունավետ չլինել: Իսկ այս ընթացքում Վահան Շիրխանյանը հրաժարվել է դեղերի ընդունումից: Հիշեցնենք, որ ՊՆ նախկին տեղակալը մեղադրվում Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: