A
A
«ՀՀԿ-ի հետ համագործակցությունը կլինի երկարատև» (տեսանյութ)
ՀՀԿ-ՀՅԴ ապագայում ստորագրվելիք համաձայնագրում ներառված կլինեն երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Այս մասին նշում է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ սպասվող համագործակցությունը երկարատև է լինելու. «Երկրի առաջ ծառացած խնդիրները, անկախ նրանից, թե քաղաքական ուժերը ինչ դերակատարություն են ունենալու ընտրություններից հետո, այդ համագործակցությունը լինելու է»։ Ապագայում նախարարի պաշտոն զբաղեցնելուց հետո Արծվիկ Մինասյանը պատրաստվում է մաքսիմում դրսևորվել. «Օրը կգա, բարին՝ հետը»։ Դաշնակցական պատգամավորը պնդում է՝ ՀՀԿ-ի հետ համաձայնագիրը կհրապարակվի օրեր անց, այդ ժամանակ էլ ինքը պատրաստ է մանրամասնորեն խոսել յուրաքանչյուր կետի մասին։ Մանրամասները՝ տեսանյութում