Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ-ն ոչ մեկի տակ էլ պառկած չէ. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Դաշնակցության հետ համագործակցության հուշագրի վերջնական պատկերը պարզ կլինի առաջիկա օրերին: Անդրադառնալով նախարարների պորտֆելների վերաբերյալ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, նշեց, որ իրենք դա չեն հերքում, սակայն պետք չէ դեռևս շտապել կոնկրետ անուններ հայտարարելու հարցում, քանի որ ՀՅԴ համագործակցությունը զուտ մեխանիկական համագործակցություն չի լինելու, այլ լինելու է երկարատև տարիների աշխատանք: «Սենսացիա չի լինի, եթե ես չհամաձայնեմ ՀԱԿ ղեկավարի կարծիքի հետ, դժվար թե մեր կարծիքները համընկնեին: Կարծում եմ, որ  պարոն Զուրաբյանի մոտ խոսել է իր քաղաքական ուժի ֆիասկոն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էր քաղաքական վերադարձի ժամանակ առաջինը այցելել Հանրապետության փողոց՝ Դաշնակցության գլխավոր գրասենյակը , դրանից հետո նույն Տեր-Պետրոսյանը խոսելով Դաշնակցության իրենց համագործակցության մասին՝ քաղաքական հրապարակ նետեց հրաշալի քառյակ եզրույթը , իսկ հիմա քանի որ իրենք ֆիասկո են ապրել թե հրաշալի քառյակում, թե դաշնակցության հետ համագործակցության մեջ , ապա փորձում են մեզ էլ զգուշացնել»,-շեշտեց Շարմազանովը՝ անդրադառնալով Լևոն Զուրաբյանի այն հայտարարույթանը, թե ՀՀԿ-ն ճիշտ է անում, որ չի շտապում ՀՅԴ-ի հետ համագործակցության հարցում: Շարմազանովի խոսքերով՝ Դաշնակցությունը չէ մեղավոր, որ ՀԱԿ-ը  այսպիսի ոչ բարենպաստ վիճակում է : «Ճիշտ կլինի՝ պարոն Զուրաբյանն իր քաղաքական թիմի ֆիասկոյի պատճառները տեսնի ոչ թե դաշնակցության, այլ իր իսկ քաղաքական թիմի մեջ»,-ասաց նա: Անդրադառնալով նաև որոշ վերլուծաբանների այն կարծիքներին, թե այս քայլով ՀՀԿ-ն փորձում է Ռոբերտ Քոչարյանի «տակից հանել» դաշնակցությանը, պարոն շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ 125- ամյա Հայ հեղափոխական դաշնակցությունը երբևէ իր պատմության մեջ եղել է ինչ-որ մեկի տակ: Ես սա որպես պատմաբան եմ ասում, ՀՅԴ-ն լուրջ, ազդեցիկ քաղաքական ուժ է, անկախ ամեն ինչից: Մի բան ակնհայտ է, ՀՅԴ-ի դերը Հայաստանի հասարակական-քաղաքական վերջին 125 տարվա պատմության մեջ շատ մեծ է և չի կարելի այն թերագնահատել»:   Մանրամասները՝ տեսանյութում