Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետների հետ։ Քննարկվել է դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված եզրակացությունն ու այն քայլերը,  որ պիտի արվեն՝ զեկույցում առկա մտահոգությունները լուծելու համար։ ԲՀԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մոտեցումները եւ առաջարկները՝ մշակվող Ընտրական Օրենսգրքի վերաբերյալ։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները նշել են,  որ անչափ կարեւոր է, որպեսզի նոր Ընտրական Օրենսգրքի շուրջ լինի հնարավորինս լայն կոնսեսուս քաղաքական ուժերի միջեւ։ ԲՀԿ ղեկավարը տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն պատրաստ է գործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ընտրակեղծիքների դեմ գործուն եւ աշխատող մեխանիզմներ մշակելն ու լայն համաձայնությամբ Ընտրական Օրենսգիրք ընդունելն է։ ԲՀԿ մամուլի ծառայություն